Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

1002786_122572941286205_376641347_n2012-ի հուլիսից ընթացքի մեջ է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Սակայն դրամաշնորհային մրցույթի կազմակերպողներից մեկը` Կ. Խաչատրյանը, այս ծրագիրը օգտագործում է այլ նպատակներով: Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի ղեկավար մարմնի անդամ Կառլեն Խաչատրյանը իր կողմից ղեկավարվող ՀԿ-ին` ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում կազմակերպությանը, որը իրականում որևէ առնչություն չունի ԵՊՀ-ի հետ և չունի անգամ 10 անդամ, «Գիտական աշխատանք գրելու հմտություններ» սեմինարների շարքի համար տրամադրել է 500.000 դրամ: Այնինչ այդ գումարով հնարավոր էր մեր աղքատիկ լաբորատորիաներից մեկի համար որևէ սարքավորում գնել, որը հնարավորություն կտար գիտական փորձեր իրականացնել: Ահա թե ինչպես են մսխվում մեր երիտասարդ գիտնականների համար նախատեսված գումարները, և գիտական աշխատանք գրելու սեմինարի պատրվակի տակ իրեն «երիտասարդ գիտնական» համարող երիտասարդը բացահայտ փող է աշխատում օգտագործելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի անունը:
Հեղինակ՝ Iza Bella

FacebookVKOdnoklassnikiGoogle+Այլ