Ես առհասարակ դեմ եմ, որ երկրի նախագահի դեմ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում

սուսաննա օհանյանԵս առհասարակ դեմ եմ, որ երկրի նախագահի դեմ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում, սակայն այս պարագայում ես նրան իմ երկրի նախագահ չեմ համարում, քանի որ գտնում եմ, որ նա ընտրակեղծիքների միջոցով է ընտրվել իմ երկրի նախագահ, իսկ ինչ վերաբերում է երկրի հեղինակությանը, ապա ես ինձ այս երկրի քաղաքացի չեմ համարում, քանի որ այս երկիրը պետականություն չունի, այն կառավարում են օտար երկրները և հաստագլուխ օլիգարխները, ես անհայրենիք որբ եմ այս հողի վրա, որը մի կերպ օրվա հաց է վաստակում, ինչ վերաբերում է Զարուհու արարքին, ապա ես ինքս էլ կանեի, եթե դրա հնարավորությունն ունենայի, իսկ այժմ բավարարվում եմ ստատուս գրելով:
Հեղինակ՝ Սուսաննա Օհանյան

FacebookVKOdnoklassnikiGoogle+Այլ