Գիտնականները հավատում են Աստծուն

godՀերքո՞ւմ են արդյոք, ժամանակակիցգիտնականները այնԱստծուն, Ում հավատացել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Նյուտոնը,Գալիլեյը, Կոպերնիկոսը և ուրիշներ:

Այն թույր կարծիքը, որ գիտնականները չեն հավատում Աստծուն, չի համապատասխանում իրականությանը:Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի գիտնականՄաքս Բորնը ասում է. «Շատ գիտնականներ են հավատում Աստծուն:Նրանք, ովքեր ասում են, որ գիտությունների ուսումնասիրությունը մարդուն աթեիստ է դարձնում,հավանաբար ինչ-որ տարօրինակ մարդիկ են»:

Քանի որ մենք տեղեկություններ չունենք մեր հայրենակից գիտնականների մեծ մասի կրոնական հայացքների մասին, ստիպված ենք մեջբերել միայն արտասահմանյան հայտնի գիտնականների ասույթները Աստծո հանդեպ ունեցած հավատի մասին:

1. «Դա մեծ սուտ է, որ գիտնականների մեծ մասը աթեիստ է» (Դոկտոր Հ.Ալայա, քիմիկոս, ԱՄՆ):

2. «Ես չեմ կարծում, որ իսկական գիտնականը կարող է աթեիստ լինել» (Դոկտոր Ֆ. Էրենբերգեր, քիմիկոս, Գերմանիա):

3. «Ժամանակակից գիտությունը չի ոչնչացրել Աստվածաշնչի հիմնարար ճշմարտությունը: Ես հավատում եմ Աստծուն, ես հավատում եմ Հիսուսին, ես հավատում եմ Աստվածաշնչին» (Ա. Բերկե, քիմիկոս, Նորվեգիա):

4. «Չկա հիմնարար պատճառ, թե ինչու գիտնականը չի կարող հավատալԱստծուն և Աստվածաշնչին, ինչպես նաև, թե ինչու կրոնական մարդը պետք է հերքի գիտական հայտնագործությունները» (Դոկտոր Ջ. Ջոունսի,մաթեմատիկոս, Ավստրալիա):

5. «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է իսկական աթեիստը գիտնական լինել» (Դոկտոր Ռ. Միշիկուն, Ֆիզիկայի բնագավառում Նոբելյանմրցանակի դափնեկիր):

«Ով Աստծո մեծության և իմաստության, և գիտության խորությունը. ինչպես անքննելի են նրա դատաստանները, և անհասկանալի են Նրա ճանապարհները: Որովհետև ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղավ Նրա խորհրդակից: Որովհետև Նրանից և Նրանով և դեպի Նա է ամեն բան. նրան փառք հավիտյան։ Ամեն» (Հռովմեացիս 11.33-36):
Աղբյուր՝ http://depihaverzh.blogspot.com

FacebookVKOdnoklassnikiGoogle+Այլ