Դրվագ Հայաստանի պատմությունից, որից կարելի է դասեր քաղել

պատերազմ,Sաղավարի մեջ թրթռում էր յուղի ճրագը և Վասակի ստվերը թռցնում վար ու վեր և աջ ու ձախ։ Նա աչքերը սևեռած մի կետի մտորում էր։ Ի նչ էր իր վերջնական ն պա տ ակը: Ստեղծել մի ուժեղ նահանգ Պ ար ս կա ստ անի մե՞ջ, ինչպես ասաց նա մի անգամ Գադիշոյին։ Դատա՜րկ բան է։ Դա շատ անհաջող մի խոսք էր, որ թռավ նրա բերանից, ավելի շուտ ծածկելու իր իսկական միտքը։ Ուժեղ նահանգով գլուխ չես պահի։ Ուժեղը կթուլանա, թույլը կու֊ ժեղանա, բայց միշտ էլ կմնա կախված մի մեծ տերության քմահաճույքից։ Ոչ որևէ ուժեղ նահանգ։ Անկախ, ուժեղ իմ տերությունը — ահա սա արժե ունենալ իբրև նպատակ և ձգտում։ «Անկախ, ուժեղ իմ տերությունը…»—շշնջաց նա հազիվ լսելի նույնիսկ իրեն։ Վասակի թավ հոնքերից վերև դուրս ընկած ճակատը կարծես առաջ էր մղում դժվարին մտքերի մի երամ։ Նրա խելացի ծակող աչքերը հառած էին դեպի գիշերային խավարը, որի հորիզոնում Հայկական Պարի քարավանը իր սապատները կարկառած գնում էր դեպի արևմուտք։ Հանդիսավոր բացվել էր երկինքը ՝  ուր բորբոքվել էին ջերմաջերմ աստղերը իբրև կրակե մտքեր։ Այդ տիեզերքն էր, որ խորհում էր իր ահռելի խոկը։ Իսկ ներքև, Վասակի դիմաց, խստորեն կտրտվել էր երկիրը բնության խստադաժան կամ֊քի սրերով։ Ժայռեր, ծործորներ՝ համառ, բիրտ, բոլորի մեջ զգաց֊վում էր մի անդիմադրելի կամքի և վստահության մի անգամ ընդմիշտ արտահայտված ուժ։ Վասակը մտքով գնաց դեպի վեր, իր հայրենի լեռները, որոնց նայելիս միշտ զգացել էր այդ անսանձ կամքը։ Քանի՜ ֊քանի՜ ճանապարհներ էր կտրել անցել նա իր հայրենիքում ։ Այր արատ ում, Կորդայքում, այլուր՝ Հայաստանի այս խստադաժան մակերեսում, և միշտ ու միշտ նրան էին հառել իրենց հրամայող աչքերը այս լեռներն ու ձորերը, ժայռերն ու անտառները։  Պետք է լինի, պետք է կատարվի,— այդ է ասել ամեն տեղ նրան երկիրը։ Անկախ, ուժեղ իմ տերությունը»,— կրկնեց նա և մազոտ ձեռքի բռունցքը դիմահար դրեց կզակին ու թեքվեց՝ հայացքը խավարին հառած։ Ազատել Հայաստանը պարսիկներից և հույներից։ Դա հնարավոր չէ բացեիբաց պատերազմով դա հնարավոր է այլ կերպ. դանդաղ, բայց անշեղորեն սողոսկելով, սպասելով, գույնը փոխելով անդադար ձգտել նպատակին։ «Ջուրը ծակում է քարը ոչ թե ուժով, այլ հաճախակի կաթումով»։ Իսկ ա՞յժմ…Այժմ պետք է մեջտեղից հանել այդ մոլեգնած տարոնացուն, ճնշել ապստամբությունը պարսիկ զորքերով գրավել երկիրը։ Հետո կսկսվի պարսկացումը։ Թող պարսկանալով ազատվենք պարսիկներից: Կլինի՞ , չի՞ լինի, ինձ թագավորություն է պետք։ Ի՛մ թագավորությունը, և ե՛ս՝ թագավոր ։ Պարսիկներից, հույներից ազատ, անկախ ի’նձ համար ամեն ինչ։ Կհակառակե՞ն, չե՞ն տա։ Այդ դեպքում պետք չի այս հայությունը։ Կխեղդեմ արյան մեջ երկիրը, կպարսկացնեմ, կծախեմ։ Ինձ թագավորություն է պետք, և ի’նձ համար։ Հասավ օրը,— շշնջաց նա և վեր կացավ ընդոստ, նստեց տաղավարում։ Նայեց Վարդանի տաղավարի կողմը։ Այնտեղ մ ութն էր։ Ուրեմն քնած էր խռովարարը։ Թող քնի։ Նրա դարը լցվեց։ Նրա  դարը մինչև Զարեհավան է։ Այնտեղից սկսվում է նոր դար։ Վասակի դարը։ Վասակի մտքերը այս գիշեր ինչ-որ պայծառացան։ Դժվարը դյուրին դառավ։ Վերջապես փայլեց նրա աստղը։ Նա լցվեց գործի, հաջողության, փառքի և վայելքի կրքով։ Եվ զարմա֊ նալի է աղոտացան նրա զավակների կերպարանքները։ Նրանք դառան ինչ-որ պատկերներ, ոչ հողանյութ արարածներ։ Ոճրագործության մշուշը սքողեց նրանց։ Սրանց ազատությունը դառավ դյուրին, մի հարվածի գործ։ Արդեն իսկ ամեն ինչ դառավ դյուրին: Կիրքը վարագուրեց Վասակի աչքերը գեղագույն ծիածանով։

FacebookVKOdnoklassnikiGoogle+Այլ