Իմ կյանքի տասնյոթերորդ տարեդարձը

Համբուրիր ինձԵս տասնյոթ տարեկան եմ: Շատերի համար նախանձելի տարիք ազատ ու անհոգ , քաղցր անուրջներով լի :Հիշողությանս մեջ ասես ինքնաբերաբար թերթվում է իմ տասնյոթամյա պատմությունը , խինդով ու ցնծությամբ լի : Ու ես հանձնվում եմ երազների իշխանությանը , կամավոր դառնում նրանց գերին : Այս տարիքում բոլորն էլ երազկոտ ու լավատես են : Ես սիրում եմ անրջել , հավատում եմ իմ ուժերին , իմ իղձերի ու տենչանքների իրագործմանը : Ինձ ուժ են տալիս ու թևաորում ամեն մի խրախուսանք ու գովասանք , ամեն հաջողություն :

Կյանքի նոր փուլի շեմին ես հետադարձ հայացք եմ գցում իմ ապրած տարիներին ու համարձակ շարժվում առաջ: Ես գիտակցում եմ , կյանքիս մնացած ճանապարհը նույնքան հարթ ու ողորկ չի լինելու , որքան դպրոցականը : Անուջներ ու երազանքներ շատ ունեմ . որոնք հոգուս մեջ փլատակների կվերածվեն , եթե նպատակասլաց , անկոտրում ու աշխատասեր չլինեմ : Այդուհանդերձ, հնարավոր դժվարություններն ինձ չեն վախեցնում . ես լի եմ եռանդով ու հաստատակամությամբ :

Երկրի վրա մարդկային կյանքը այնքան կարճ է , որ չես հասցնում բաղձանքներիդ ու իղձերիդ մի չնչին մասը կատարել . գալիս է հրաժեշտի անողոք պահը : Գործն է անմահ լավ իմացեք : Ֆիզիկապես անմահ լինել հնարավոր չե բայց կարելի է անմահանալ լավ գործերով : Պիտի ապրել այնպես , որ կյանքի մայրամուտին, հետադարձ հայացք գցելով անցյալիդ վրա , չտառապես զուր ապրած օրերիդ համար , խղճի խայթ չզգաս արածներիդ համար : Իմ կյանքը դեռ առջևում է , վերելքներով ու վայրէջքներով , հիացմունքներով ու հիասթափություններով , երազանքներով ու մղձավանջներով : Բայց ես չեմ վախենում դժվարություններից ու խոչընդոտներից , կձգտեմ դրանք հաղթահարել : Տարիներն անտեսանելի կսահեն թռչունների երամի նման , իրենց հետևից հուշերի ծիր թողնելով : Երազների ոսկեշող դերձաններով հյուսված գալիքի հեքիաթը , որ հեռվից այնքան թովիչ է երևում , ժամանակի անիվը դեպի առաջ կգլորի , ու կջնջվեն երազի ու իրականության սահմանները : Եվ այն ժամանակ գուցե կյանքնել դառնա մի թովիչ երազ : Եթե ես ճիշտ ապրեմ իմ կյանքը , չվատնեմ ժամանակս իզուր , նրա ամեն մի ակնթարթը դարձնեմ որոնում ու հայտնություն , արդար աշխատանքի տքնանք  ու տքնության բերկրանք  : Ժամանակը ոսկի է . սովորեցնում է ժողովուրդը : Եթե այն զուր վատնես , ուրեմն կկողոպտես ինքդ քեզ : Պետք է հասկանալ ու չմոռանալ այս պարզ ճշմարտությունը : Պետք է ապրել ազնիվ ու արժանի լինել ՄԱՐԴ կոչվելուն

FacebookVKOdnoklassnikiGoogle+Այլ